Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը հետևել է Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի, մոտ 3.8կմ) հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներին։ Այս մասին հայտնում է դեպարտամենտը։
Այստեղ կատարվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Երթևեկությանը պատճառելիք անհարմարություններից խուսափելու համար շինարարությունը կատարվում է երեկոյան և գիշերային ժամերին։