Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, ում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՀՀ կառավարությունում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը:

ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։