1-ին կիսամյակում պետբյուջեի մուտքերը կազմել են 1 տրլն 556 մլրդ դրամ

1-ին կիսամյակում պետբյուջեի մուտքերը կազմել են  1 տրլն 556 մլրդ դրամ
2026 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելի են 14.7 %-ով կամ 200 միլիարդ դրամով։
Միաժամանակ, ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, 2026թ. առաջին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը սկզբնական ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 94.2 մլրդ դրամով կամ 6.4%-ով, իսկ ճշտված (վերանայված) ցուցանիշի նկատմամբ՝ 63.7 մլրդ դրամով կամ 4.3%-ով