Հանրապետությունում սպասվում են տեղումներ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կանխատեսումներով՝ հուլիսի 7-8-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության շրջանների զգալի մասում, 9-10-ին՝ առավելապես կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 6-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 9-10-ը ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում հուլիսի 6–8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 9–10-ին՝ քաղաքի առանձին հատվածներում՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։
