Երևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառում
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկա են եղել Salesforce և T1A ընկերությունների կողմից Երևանում կազմակերպված միջոցառմանը, որտեղ ներկայացվել են ամերիկյան նորարարության լավագույն օրինակներն ու ԱԲ լուծումները։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:
«Հպարտ ենք աջակցել նորագույն տեխնոլոգիաներ Հայաստան բերող ամերիկյան ընկերություններին, որոնք օգնում են իրացնել Հայաստանի ներուժը՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց»,- նշված է հաղորդագրության մեջ։