«Ուրալյան ավիաուղներ»-ը մեկնարկել է Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթները

«Ուրալյան ավիաուղներ»-ը մեկնարկել է Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթները

Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ն այսօր՝ նոյեմբերի 30-ին, մեկնարկել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) - Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթները: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ։

Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի: