Գազամատակարարման պլանային ընդհատումներ
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը․
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ.Խորենացի փողոցի արևելյան հատվածի՝ Վ.Սարգսյան փողոցից մինչև Մ.Ավետիսյան փողոցը, Վ.Սարգսյան 1-ին, 2-րդ թաղամասերի, Սավոյան փողոցի հարակից տարածքների գազասպառողներ և տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ,
ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն՝ Կենտրոն վարչական շրջանի Խորենացու փողոցով, Տիգրան Մեծի պողոտայով, Խորենացու 2-րդ փակուղիով, Քրիստոփորի փողոցով պարփակված թաղամասի գազասպառողներ և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ,
ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայով, Պապ Թագավորի, Սարյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողներ և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները։