Չինաստանը զգալի վտանգ է ներկայացնում Գերմանիայի համար․ Deutsche Bank

Չինաստանը զգալի վտանգ է ներկայացնում Գերմանիայի համար․ Deutsche Bank

Չինաստանը զգալի վտանգ է ներկայացնում Գերմանիայի համար։ Այս մասին հայտարարել է Deutsche Bank-ի ղեկավար Քրիստիան Շյուինգը՝ հավելելով, որ Եվրոպային անհրաժեշտ են խոշոր բանկեր՝ ամերիկյան մրցակիցներին զսպելու համար։

Երկրի խոշորագույն վարկատուի գլխավոր տնօրենն ասել է, որ Գերմանիան «այլեւս չի կարող կանխել ռեցեսիան», քանի որ երկիրը չափազանց կախված է ռուսական էներգետիկ ռեսուրսներից:

Նրա խոսքով՝ Եվրոպան հասկացել է, թե որքան վտանգավոր է «չափազանց կախված լինել առանձին երկրներից կամ տարածաշրջաններից»։

Նա նշել է, որ Գերմանիան այժմ պետք է բախվի Չինաստանի հետ հարաբերություններում «անհարմար հարցի»՝ հաշվի առնելով նրա «աճող մեկուսացումն ու լարվածությունը»։

«Այդ կախվածության նվազեցումը կպահանջի ոչ պակաս հիմնարար փոփոխություններ, քան ռուսական էներգետիկ ոլորտից անջատումը»,- ասել է Շյուինգը:

Շյուինգը կրկին կոչ է արել հնարավոր տրանսսահմանային բանկային համախմբում Եվրոպայում։ «Բանկային գործում չափը կարեւոր է, եւ եթե մենք չենք ցանկանում խաղադաշտը հանձնել ամերիկացիներին, Եվրոպան պետք է ճիշտ պայմաններ ստեղծի մեծ բանկերի համար»,- ասել է նա: «Ամերիկյան բանկերի գերակայությունը բնության օրենք չէ»:

UniCredit-ի գործադիր տնօրեն Անդրեա Օրսելը, խոսելով տրանսսահմանային համախմբման մասին, ասել է, որ «չափից մեծ» ներքին համախմբումը լավ չէ, քանի որ այն չի ստեղծում «ֆինանսական ծառայությունների սանտեխնիկա»՝ տնտեսությանն աջակցելու համար:

Նա համաձայնել է, որ եվրոպական բանկերին չի բավարարում մասշտաբը, եւ որ ի վերջո համախմբում տեղի կունենա:

Աղբյուրը՝   news.am