Հայաստանյան ընկերություններին ներկայացվեց jobbit նորարարական գործիքը

Հայաստանյան ընկերություններին ներկայացվեց  jobbit նորարարական գործիքը

Սեպտեմբերի 7-ին, «Երևան իմ սեր» հիմնադրամում առաջին անգամ հայաստանյան ընկերություններին ներկայացվեց և գործարկվեց աշխատավարձների հարցման և հստակեցման համար նախատեսված jobbit նորարարական գործիքը։

Գործիքի ներկայացման և գործարկմանը մասնակցեցին ավելի քան 60 գործատուների ներկայացուցիչներ և մարդկային ռեսուրսների կառավարման լիազորված մասնագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային, արտադրական և այլ ոլորտներում գործող ավելի քան 40 ընկերություններից։

 Հետևելով շուկայի վերջին և ամենապահանջված միտումներին և պահանջարկին՝  Cascade People and Business-ի կողմից ներկայացված այս գործիքը ներկայացրեց բոլորովին նոր մոտեցում աշխատավարձների ուսումնասիրության ոլորտում, որի նպատակն է ակնթարթային կերպով գործատուին տրամադրել աշխատաշուկայի վերաբերյալ վիճակագրություն: Աշխատատեղերի կառուցվածքների վերաբերյալ ծրագրային հաշվարկները, գործոնային մոտեցումը և ստացված տվյալների մանրակրկիտ վերլուծությունն ապահովում են արդյունքների բարձր ճշգրտություն։ 

Ներկայացնելով գործիքը և վերջինիս կիրառման առանձնահատկություններն ու հնարավորությունները՝ «Կասկադ Քնսալթընթս»-ի գլխավոր տնօրեն և Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը նշեց

«Cascade People and Business ընկերությունն ի սկզբանե ունեցել է և ունի տեսլական, որ մենք բերում ենք փոփոխություն, և այս անգամ մենք փոփոխություն ենք բերում աշխատավարձի շուկայի ուսումնասիրության ոլորտում jobbit  առարկայական գործիքի միջոցով։ Այն թույլ կտա մեր ընկերություններին ստանալ համապարփակ տվյալներ, օրինակ՝ տարբեր աշխատատեղերի աշխատավարձների մակարդակի, գործատուի կողմից աշխատողներին տրամադրվող դրան հավասարեցված վճարումների, սոցիալական փաթեթների վերաբերյալ։ Դա արվելու է ակնթարթային, արագ, գիտական վիճակագրական վերլուծության վրա հիմնված և տարբեր ֆիլտրների կիրառման գործիքակազմով, առանց երկար ժամանակ վատնելու, հարցաթերթեր լրացնելու, և ամենակարևորը, այդ հետազոտության արդյունքի հասանելիության համար մեծ գումարներ չծախսելով»։

S12_1289.JPG (132 KB)

Ներկայացմանը հաջորդեց տեղում գործիքի գործարկումը, որի ընթացքում միջոցառման մասնակիցներն անձամբ հնարավորություն ունեցան տեսնել jobbit-ի ընձեռած հնարավորությունները և համակարգված տեղեկատվությունը։

Այսպիսով՝ կիրառելով jobbit-ը` կընձեռվի հնարավորություն ուսումնասիրելու աշխատաշուկան և պատկերացում կազմելու ըստ ոլորտի և հաստիքի նկարագրության (ֆիլտրի և ժամանակահատվածի ընտրությամբ) մասնակցած մրցակից ընկերություններում համապատասխան հաստիքի վարձատրության մակարդակի մասին, ինչն իր հերթին կուժեղացնին արդարացի կոմպենսացիոն համակարգը, աշխատողների մոտիվացիան և կամրապնդի կորպորատիվ մշակույթը։  jobbit-ի կիրառմամբ  նաև կընձեռվի հնարավորություն կառուցելու արդյունավետ աշխատավարձային սանդղակ և անգամ սահմանելու նոր պաշտոնների համար վարձատրության չափը։ Ձեռք բերելով ակնթարթային հաշվետվությունը` գործատուն կստանա դրա վերաբերյալ թարմացուﬓեր ողջ տարվա ընթացքում:

S12_1298.JPG (306 KB)

Գործիքը, գործարար համայնքի կողմից աշխատավարձի հարցման և սահմանման ոլորտում գործարկվելով այսօր, կարճաժամկետ հեռանկարում տրանսֆորմացիոն փոփոխության կհանգեցնի:

jobbit-ը ներառում է բազմաթիվ աշխատատեղերի վարձատրության համապարփակ ուղեցույց և տրամադրում նախընտրած ոլորտի վերջին միտումներն ու վերլուծությունները: Գործիքը գիտահեն է, ակնթարթային, նպատակային, վիզուալացված, ճկուն, պարզ և մատչելի: