ՀՀ կառավարությունը հավաստիացրել է՝ «Թրամփի ուղու» իրականացման հետևանքով Իրանի համար որևէ մարտահրավեր կամ սպառնալիք չի ստեղծվի.Դեսպան
«Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերը պետք է լինեն և դրանք են այս նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների վերացումը»,- ասուլիսում ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ պատասխանելով հարցին, թե Թեհրանն ի՞նչ դիրքորոշում ունի ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ։
Նա նշեց, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի ստորագրումից դեռ 20 օր անցել, բայց այս ընթացքում ականատես են եղել խախտումների. «Ուստի Իրանի շատ լեգիտիմ և տրամաբանական անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա ու պատասխան տրվի այդ անհգստություններին»։
«Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այդ նախագծի իրականացման հետևանքով ԱՄՆ ներկայության արդյունքում որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի»։