Կապանում փողոցներ և բակեր են նորոգվում
Կապանում 176,4 մլն դրամով՝ ՀՀ կառավարության 55% համաներդրմամբ, վերակառուցվում ու ասֆալտապատվում են Քաջարանյան մայրուղուց դեպի Բաղաբերդ թաղամասի 2ա, 3ա շենքեր տանող ճանապարհն ու շենքերի բակերը։ Մասնավորապես, ինչպես հայտնում են Սյունիքի մարզպետարանից.
107,2 մլն դրամով՝ ՀՀ կառավարության 55% համաներդրմամբ, նորոգվում են Դավիթ-Բեկ հրապարակից դեպի Դավիթ-Բեկ թաղամաս տանող ճանապարհը, նույն թաղամասի 2, 4, 5, 7, 8,10 և 12 շենքերի բակերն ու թաղամասից Սպանդարյան փողոց տանող ճանապարհը։
180,7 մլն դրամով՝ ՀՀ կառավարության 55% համաներդրմամբ, վերակառուցվում ու ասֆալտապատվում է Շահումյան հրապարակից մինչև Մ-17 ճանապարհ տանող Մ․ Հարությունյան փողոցը։
Մանրամասն՝ տեսանյութում