Գազամատակարարման պլանային ընդհատումներ
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 13-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը։
ժամը 09:00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 21:00-ն՝ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, ինչպես նաև Թաթուլ, Ակունք, Մաստարա, Դաշտադեմ, Արագածավան, Արտենի, Եղնիկ, Կաթնաղբյուր, Շղարշիկ, Իրինդ, Աշնակ, Դավթաշեն բնակավայրեր, «ԱՐՍՈՒՐ», «Քարավան», «Վինթեր Ֆլաուեր», «Գալոֆարմ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ներ, «Թալինի ԱՏՃ» ՓԲԸ-ի, «Հիդդեն Գոլդ» ՍՊԸ-ի, «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ի, «Լևադան» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ և ձեռնարկություններ։
Գազամատակարարման խնդիրների և վթարային իրավիճակների դեպքում անհրաժեշտ է զանգահարել «Գազպրոմ Արմենիայի» վթարային ծառայություն կամ սպասարկման կենտրոն.
- Վթարային ծառայություն (շուրջօրյա)՝ կարճ 104 համարով
- Հեռախոսազանգերի կենտրոն (տեղեկատվություն, սպասարկում)՝ 80-44
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները։