«Սևան» ազգային պարկի հարևանությամբ «Արտսոլար» արևային կայանի կառուցման ծրագիրը հասել է հանրային քննարկման վերջին փուլ

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Գեղարքունիքի մարզի Շողակաթի համայնքապետարանում տեղի կունենա «Արտ Սոլար» ՍՊԸ-ի կողմից արևային ֆոլոտվոլտային էլետրակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության 4-րդ հանրային քննարկումը:

Արևային կայանի նախատեսվող հզորությունը 3.22 ՄՎտ է: Կայանը կզբաղեցնի 5.46 հեկտար տարածք: Նախատեսվող գործունեության տարածքը գտնվում է «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտուց 300 մ, Սևանա լճից 2.5 կմ հեռավորության վրա: Հայտում նշված է. «Կաբինետային աշխատանքների փուլում հավանական էր համարվում բազմաթիվ կենդանատեսակների՝ հատկապես թռչունների հավանական ներկայությունն այդ տարածքում: Հայցվող տարածքների կառուցապատումը չի կարող էական ազդեցություն թողնել այդ թռչունների թվաքանակի և կենսամիջավայրի վրա։ Դաշտային աշխատանքների փուլում պարզվեց, որ տարածքն ամեն տարի գերարածեցվում է, ինչի հետևանքով տարածքի բուսական աշխարհը խիստ աղքատիկ է»:

Ընտրված են Longi Solar արտադրության 20.9% ՕԳԳ, 535 Վտ առավելագույն հզորությամբ միաբյուրեղ LR5-72HBD մոդելի ֆոտովոլտային մոդուլներ՝ ընդհանուր քանակը կազմում է 7,488 հատ:

«Արտսոլար» 3.22 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանը Հայաստանի էլեկտրական ցանցերին միացնելու համար նախատեսվում է «Արտսոլար» արևային կայանի տարածքում կառուցել 1x6300 կՎտ հզորությամբ 110/35 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայան: Ենթակայանի սնումն իրականացվում է «Արեգունի» 110 կՎ օդային գծի թիվ 35 խարսխային հենարանից, ճյուղավորման սխեմայով, կառուցելով 30 գծմ երկարությամբ 110 կվ օդային գիծ դեպի ԵԿ-ի 110 կվ լարման մուտքային պորտալը:

Ըստ հայտի՝ դաշտային աշխատանքների ընթացքում հայցվող տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ չեն հայտնաբերվել։ Կաբինետային աշխատանքների փուլում հավանական էր համարվել կարմիրգրքյան Գազ չորասեր (Astragalus xerophylus) բուսատեսակի առկայությունը հայցվող տարածքում: Սակայն դաշտային աշխատանքների փուլում ՀՀ Կարմիր գրքում գրանցված որևէ բուսատեսակ հայցվող տարածքում չի հայտնաբերվել:

Վտանգավոր թափոնները կհավաքվեն և կպահվեն նախատեսվող գործունեության տարածքում առանձնացված վայրում, որտեղից կտրամադրվեն լիցենզավորված կազմակերպությանը հետագա միջոցառումների իրականացման համար: Տեղափոխությունը ևս կիրականացվի լիցենցավորված կազմակերպության կողմից:  «‎Շինարարության և շահագործական փուլերում նախատեսվող գործունեությունից առաջացած մետաղի ջարդոնը կարելի է վաճառել դրա վերամշակմամբ զբաղվող հատուկ ընկերություններին, օրինակ, «‎Մետեքսիմ»‎ ՍՊԸ, որոնք ջարդոններն անմիջապես կտեղափոխեն համապատասխան վերամշակման վայր»‎, - նշված է հայտում:

Նշենք, որ համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ն չունի արևային ֆոտովոլտային վահանակների օգտահանման, չեզոքացման, պահման և վնասազերծման հարցերը կարգավորող նորմատիվային բազա: 

«Արտ Սոլար» ՍՊԸ-ն գրանցվել է 2018 թվականին: Ընկերության 100% սեփականատերը ՀՀ քաղաքացի Նարինե Գրդզելյանն է, ով դարձել է ընկերության սեփականատեր 2021 թվականին: 

Աղբյուրը՝   

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Գեղարքունիքի մարզի Շողակաթի համայնքապետարանում տեղի կունենա «Արտ Սոլար» ՍՊԸ-ի կողմից արևային ֆոլոտվոլտային էլետրակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության 4-րդ հանրային քննարկումը:

Արևային կայանի նախատեսվող հզորությունը 3.22 ՄՎտ է: Կայանը կզբաղեցնի 5.46 հեկտար տարածք: Նախատեսվող գործունեության տարածքը գտնվում է «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտուց 300 մ, Սևանա լճից 2.5 կմ հեռավորության վրա: 

Հայտում նշված է. «Կաբինետային աշխատանքների փուլում հավանական էր համարվում բազմաթիվ կենդանատեսակների՝ հատկապես թռչունների հավանական ներկայությունն այդ տարածքում: Հայցվող տարածքների կառուցապատումը չի կարող էական ազդեցություն թողնել այդ թռչունների թվաքանակի և կենսամիջավայրի վրա։ Դաշտային աշխատանքների փուլում պարզվեց, որ տարածքն ամեն տարի գերարածեցվում է, ինչի հետևանքով տարածքի բուսական աշխարհը խիստ աղքատիկ է»:

Ընտրված են Longi Solar արտադրության 20.9% ՕԳԳ, 535 Վտ առավելագույն հզորությամբ միաբյուրեղ LR5-72HBD մոդելի ֆոտովոլտային մոդուլներ՝ ընդհանուր քանակը կազմում է 7,488 հատ:

«Արտսոլար» 3.22 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանը Հայաստանի էլեկտրական ցանցերին միացնելու համար նախատեսվում է «Արտսոլար» արևային կայանի տարածքում կառուցել 1x6300 կՎտ հզորությամբ 110/35 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայան: Ենթակայանի սնումն իրականացվում է «Արեգունի» 110 կՎ օդային գծի թիվ 35 խարսխային հենարանից, ճյուղավորման սխեմայով, կառուցելով 30 գծմ երկարությամբ 110 կվ օդային գիծ դեպի ԵԿ-ի 110 կվ լարման մուտքային պորտալը:

Ըստ հայտի՝ դաշտային աշխատանքների ընթացքում հայցվող տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ չեն հայտնաբերվել։ Կաբինետային աշխատանքների փուլում հավանական էր համարվել կարմիրգրքյան Գազ չորասեր (Astragalus xerophylus) բուսատեսակի առկայությունը հայցվող տարածքում: Սակայն դաշտային աշխատանքների փուլում ՀՀ Կարմիր գրքում գրանցված որևէ բուսատեսակ հայցվող տարածքում չի հայտնաբերվել:

Վտանգավոր թափոնները կհավաքվեն և կպահվեն նախատեսվող գործունեության տարածքում առանձնացված վայրում, որտեղից կտրամադրվեն լիցենզավորված կազմակերպությանը հետագա միջոցառումների իրականացման համար: Տեղափոխությունը ևս կիրականացվի լիցենցավորված կազմակերպության կողմից:  «‎Շինարարության և շահագործական փուլերում նախատեսվող գործունեությունից առաջացած մետաղի ջարդոնը կարելի է վաճառել դրա վերամշակմամբ զբաղվող հատուկ ընկերություններին, օրինակ, «‎Մետեքսիմ»‎ ՍՊԸ, որոնք ջարդոններն անմիջապես կտեղափոխեն համապատասխան վերամշակման վայր»‎, - նշված է հայտում:

Նշենք, որ համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ն չունի արևային ֆոտովոլտային վահանակների օգտահանման, չեզոքացման, պահման և վնասազերծման հարցերը կարգավորող նորմատիվային բազա: 

«Արտ Սոլար» ՍՊԸ-ն գրանցվել է 2018 թվականին: Ընկերության 100% սեփականատերը ՀՀ քաղաքացի Նարինե Գրդզելյանն է, ով դարձել է ընկերության սեփականատեր 2021 թվականին: 

Աղբյուրը՝   ecolur.org