Եվրոգոտու ՀՆԱ-ն անսպասելի աճ է ցուցաբերել երկրորդ եռամսյակում․ Bloomberg

Եվրոգոտու ՀՆԱ-ն անսպասելի աճ է ցուցաբերել երկրորդ եռամսյակում․ Bloomberg

Եվրոգոտու ՀՆԱ-ն անսպասելի աճ է ցուցաբերել երկրորդ եռամսյակում։ Սկզբնական շրջանում ակնկալվում էր 0,6 տոկոս աճ։ Սակայն սպառողական եւ պետական ​​ծախսերի աճը կարողացավ հաղթահարել առեւտրի դանդաղումը։   

Այնուամենայնիվ, գործակալությունը նշում է, որ արդեն երրորդ եռամսյակում, որի վերաբերյալ տվյալները դեռեւս չկան, եվրոպական տնտեսությունը կանգնած է ռեցեսիայի մեջ ընկնելու վտանգի տակ, քանի որ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով բախվում է էլեկտրաէներգիայի թանկացման եւ էներգակիրների պակասի:

Ինֆլյացիան զսպելու համար Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) պատրաստվում է նոր հիմնական տոկոսադրույքի բարձրացման, սակայն Bloomberg-ը նշում է, որ դա կարող է էլ ավելի խորացնել տարածաշրջանի տնտեսական խնդիրները: 

Աղբյուրը՝   news.am