Գազամատակարարման պլանային ընդհատումներ
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը․
ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ն՝ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի 3-րդ, 4-րդ փողոցներ և հարակից նրբանցքների գազասպառողներ։
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Հովտաշատ բնակավայր և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ։
Հուլիսի 9-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 10-ը ժամը 21:00-ն նախատեսված պլանային աշխատանքների իրականացման ժամկետը, եղանակային պայմանների պատճառով, փոխվել է։ Նշված աշխատանքները կիրականացվեն հուլիսի 16-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 17-ը ժամը 21:00-ն, ինչի պատճառով կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը։
Գազամատակարարման խնդիրների և վթարային իրավիճակների դեպքում անհրաժեշտ է զանգահարել «Գազպրոմ Արմենիայի» վթարային ծառայություն կամ սպասարկման կենտրոն.
•Վթարային ծառայություն (շուրջօրյա)՝ կարճ 104 համարով
•Հեռախոսազանգերի կենտրոն (տեղեկատվություն, սպասարկում)՝ 80-44