Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
Հուլիսի 16-ի և 20-ի կեսօրից հետո, 17-19-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-20-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ի ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով։
Երևանում հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 16-20-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։ Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հուլիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.6°C (1965 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 13.3°C (1957 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.2°C