Սեւանա լճի մակարդակը 15.07.2026-ին 15.07.2025-ի համեմատ բարձր է արդեն 14 սմ-ով

Սեւանա լճի մակարդակը 15.07.2026-ին 15.07.2025-ի համեմատ բարձր է արդեն 14 սմ-ով
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ՖԲ իր էջում երեք շատ կարեւոր թվային տվյալ է ներկայացրել 
  • 15.07.2026-ի դրությամբ «Արփա-Սեւան» ջրատարով Սեւան ենք տեղափոխել 163 մլն խմ ջուր, ինչը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ավելի է... 62 մլն խմ-ով (!), եւ
  • 15.07.2026-ի դրությամբ Սեւանա լճից իրականացրել ենք ԸՆԴԱՄԵՆԸ 4.6 մլն խմ ծավալով ջրառ, ինչը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ պակաս է... 63.7 մլն խմ-ով (!!)։
  •  արդյունքում՝ Սեւանա լճի մակարդակը 15.07.2026-ին 15.07.2025-ի համեմատ բարձր է արդեն 14 սմ-ով։
 «Ըստ արժանվույն գնահատելով բնության դերն այս տարվա ջրային ցուցանիշներում, պարտադի՛ր ցանկանում եմ ընդգծել, որ ջրային համակարգերի կառավարման առումով զգալի առաջընթաց ենք ապահովել այս տարի, ու դրան հասել ենք Ջրային կոմիտե - «Ջրառ»ՓԲԸ - ՋՕԸ-ներ սինխրոնիզացված, գործընկերային, նույն նպատակին ուղղված համագործակցության միջոցով։ առանց կառավարման որակի բարձրացման, վերահսկողության խստացման, միջգերատեսչական համագործակցության, մենք վաղուց մսխած կլինեինք բնության շնորհած լրացուցիչ ջրային ռեսուրսը։
Այս շատ դրական ընթացքի համար մասնավորապես շնորհակալ եմ «Ջրառ»-ի տնօրեն Tigran Vardanyan-ին ու իր ղեկավարած թիմին, «Արփա-Սեւան» ԲԲ ընկերությանը, «Արտաշատ» ՋՕԸ նախկին տնօրեն Karen Beniaminyan-ին եւ ներկա տնօրեն Մհեր Գևորգյան-ին, «Երևան» ՋՕԸ տնօրեն Սերոբ Հարությունյանին, Կոտայք ՋՕԸ տնօրեն Gor Hakobyan-ին, «Արագածոտն» ՋՕԸ տնօրեն Gor Arshakyan-ին եւ «էջմիածին» ՋՕԸ տնօրեն Նվեր Պետրոսյանին։ դե իհարկե, շնորհակալ եմ նաեւ Ջրային կոմիտեի այն բոլոր աշխատակիցներին, որոնք ամենօրյա ջանք են դնում, որ պահպանենք վերը նկարագրված շատ դրական դինամիկան»,- գրել է  Ջրային կոմիտեի նախագահը։