ԵԿԲ-ն պատմության մեջ առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը 75 բազիսային կետով

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը միանգամից 75 բազիսային կետով՝ մինչեւ տարեկան 1,25%։ ԵԿԲ-ն պատմության մեջ առաջին անգամ է դիմում նման միջոցի:
«Այս կարեւոր քայլը կապահովի գնաճի ժամանակին վերադարձ դեպի ԵԿԲ-ի միջնաժամկետ թիրախային ցուցանիշ՝ 2%»,- ասված է կարգավորիչի մամուլի հաղորդագրության մեջ։
ԵԿԲ-ում չեն բացառել գնաճի ավելացման պատճառով ցուցանիշի հետագա աճի հնարավորությունը։
«ԵԿԲ մասնագետները վերանայել են գնաճի իրենց կանխատեսումները եւ այժմ ակնկալվում է, որ 2022 թվականին այն կկազմի միջինում 8,1%, 2023 թվականին՝ 5,5%, իսկ 2024 թվականին՝ 2,3%»,- ասված է փաստաթղթում:
Վերջին անգամ ԵԿԲ-ն վերանայել էր տոկոսադրույքն այս տարվա հուլիսին՝ 2011 թվականից ի վեր առաջին անգամ այն միանգամից բարձրացնելով 50 բազիսային կետով՝ տարեկան մինչեւ 0,5%:
Կարգավորիչն այն ժամանակ պարզաբանել էր, որ տոկոսադրույքի փոփոխությունը կապված է գնաճային ռիսկերի վերագնահատման հետ:
Աղբյուրը՝ banks.am