ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հուլիսի 16-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման ջրի մատակարարման ոլորտների կարգավորմանը վերաբերող մի շարք առաջնահերթ հարցեր։ Այդ մասին հայտնում են ՀԾԿՀ-ից:
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել «Ջրառ» ՓԲԸ-ի լիցենզավորման գործընթացին, ինչպես նաև Ջրային կոմիտեի կողմից 2026 թվականին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում իրականացվող աշխատանքների ընթացքին և նախատեսվող ծրագրերի կատարմանը։
Քննարկվել են նաև սակագնային գործընթացի մեթոդաբանությանը վերաբերող հարցեր, ոլորտում իրականացվող մոնիթորինգի մեխանիզմները, ինչպես նաև գործող վարձակալության պայմանագրերի լրացուցիչ համաձայնագրերի կնքման անհրաժեշտությանն առնչվող իրավական և գործնական խնդիրները։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել քննարկված հարցերի շուրջ, ընդգծել ոլորտային համագործակցության շարունակականության կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերել աշխատանքները շարունակելու՝ գործող կարգավորումների արդյունավետ կիրառումն ու ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի բարելավումն ապահովելու նպատակով։