Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հուլիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-23-ը կեսօրից հետո, 24-ի՝ գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 20-24-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Screenshot 2026-07-19 131557.png (108 KB)

Հուլիսի  20-21-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 20-24-ը երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։

Screenshot 2026-07-19 131709.png (14 KB)