Թուրքիայի Կենտրոնական բանկի արժութային պահուստներն աճում են բարեկամ երկրների աջակցության շնորհիվ. Էրդողան

Թուրքիայի Կենտրոնական բանկի արժութային պահուստներն աճում են բարեկամ երկրների աջակցության շնորհիվ. Էրդողան

Թուրքիայի կենտրոնական բանկի արժութային պահուստներն աճում են, քանի որ բարեկամ երկրները աջակցություն են ցուցաբերում, վստահեցրել է նախագահ Թայիփ Էրդողանը, հայտնում է Haberturk հեռուստաալիքը։Թուրքիայի կենտրոնական բանկի պահուստները ճնշման տակ են հայտնվել արտարժույթի շուկայում նրա միջամտությունների պատճառով՝ թուրքական լիրային աջակցելու և պետական ​​հաստատությունների կարիքները արժույթով բավարարելու արդյունքում:

«Մեր կենտրոնական բանկի պահուստները սկսել են աճել։ Սա մեզ թույլ է տալիս արտարժութային պահուստների առումով հարմարավետ գործել։ Այս առումով շատ բարեկամ երկրներ ներկայումս ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն»,- ասել է Էրդողանը։ «Նրանցից վերցրած մեր փոխառություններն ավելի ուժեղ են դարձնում մեր կենտրոնական բանկը», - ասաց նա:

Կենտրոնական բանկի զուտ արժութային պահուստները օգոստոսի առաջին երկու շաբաթվա ընթացքում վերականգնվել են 20 տարվա նվազագույնից՝ հասնելով 6,1 մլրդ դոլարի, սակայն այդ ամսվա վերջում կրկին փոքր-ինչ նվազել են:

Կենտրոնական բանկի վերջին տվյալների համաձայն՝ մեկ շաբաթվա ընթացքում բանկի զուտ միջազգային պահուստներն աճել են մոտ 1,5 մլրդ դոլարով՝ մինչև 14,1 մլրդ դոլարի:

Անկարան 28 միլիարդ դոլարի սվոփ-գործարքներ է կնքել Արաբական Միացյալ Էմիրությունների, Չինաստանի, Կատարի և Հարավային Կորեայի հետ։ Թուրքիան նաև հույս ունի Սաուդյան Արաբիայի հետ սվոփ գործարք կնքել և քայլեր է ձեռնարկել բարելավելու հարաբերությունները Եգիպտոսի և Իսրայելի հետ:

Էրդողանը նաև ասել է, որ Եվրոպայից և այլ երկրներից ընկերությունները մոտ 20 միլիարդ դոլարի ներդրումներ են կատարում Թուրքիայում։

Աղբյուրը՝   news.am