Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հուլիսի 21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-23-ը, 25-ի կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 20-25-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում  hուլիսի 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 20-25-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։

Երևան քաղաքի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն  ջերմաստիճան՝    40.8°C (2021թ.)
  • Օդի նվազագույն  ջերմաստիճան՝          12.9°C (1976թ.)
  • Օդի միջին օրական  ջերմաստիճան՝    26.5°C