Աշոտ Օսիպյանը կմասնակցի Ուզբեկստանի բանկային համակարգի բարեփոխումներին

Բանկային կառավարման դպրոցի (BMS) հիմնադիր, տնտեսագետ Աշոտ Օսիպյանն Ուզբեկստանի կառավարության կողմից առաջադրվել և ընտրվել է այդ երկրի խոշորագույն պետական Ասակա բանկի խորհրդի անդամ։
Հաշվի առնելով, որ Ուզբեկստանում իրականացվում են տնտեսության և բանկային համակարգի լայնամասշտաբ բարեփոխումներ, ենթադրվում է, որ Ա․ Օսիպյանին ներգրավել են ռեֆորմների իրականացման գործընթացում՝ նկատի ունենալով բանկային համակարգում նրա ունեցած մեծ փորձը։
Նշենք նաև, որ Աշոտ Օսիպյանը համաձայնել է առաջիկայում ավելի հանգամանորեն խոսել իր անելիքների և հետխորհրդային երկրների բանկային համակարգերի առանձնահատկությունների և զարգացումների մասին։