Երկու ծրագիր արդեն իրականացրել են, դրանք անիրատեսական են. Ձկնաբույծների բողոքը կառավարության դիմաց
«Ակնկալում ենք աջակցության ծրագրեր։ Երկու ծրագիր արդեն իրականացրել են, դրանք անիրատեսական ծրագրեր են, ոլորտին որևէ դրական արդյունք չեն բերելու»,-կառավարության շենքի դիմաց ձկնաբույծների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Գոռ Գրիգորյանը;
Հայաստանի ձկնաբույծները պահանջում են հանդիպում Տիգրան Խաչատրյանի հետ, էկոնոմիկայի նախարարին չեն ցանկանում, որովհետև նրան արդեն հանդիպել են։
Նրա խոսքով՝ կառավարության ձևական որոշումներով փարձում են հանրության ցույց տալ, որ խնդիր են լուծում։
Նա նշեց, որ ոչ Եվրոպա արտահանման կանոնակարգով ոչ էլ արտահանման սուբսիդիայով է խնդիրը լուծվել, որովհետև խոսքը գնում է15 հազար տոննա կենդանի ձկները;
Ձկնաբույծները ցանկանում են որ պետությունը ֆինանսական աջակցություն տրամադրի, մինչև արտահանման խնդիրները լուծվի, որից հետո այդ գումարը կվերադարձնեն: