Բաքուն և Թեհրանը քննարկել են Իրանի տարածքով Նախիջևան տանող ճանապարհի կառուցումը

Բաքուն և Թեհրանը քննարկել են Իրանի տարածքով Նախիջևան տանող ճանապարհի կառուցումը

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հայտնել է, որ Բաքվում բանակցություններ է վարել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմիի հետմ, ինչի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Կարծիքներ ենք փոխանակել Ադրբեջանի և Իրանի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքների, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շուրջ»։

Նաբիևը նաև ընդգծել է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների սահմանային հատվածներում նոր ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

«Մենք խոսել ենք Ադրբեջանի «Արևելյան Զանգեզուրի» (չակերտները՝ Tert.am) տնտեսական շրջանը Նախիջևանի հետ Իրանի տարածքով կապող ճանապարհային կամրջի, ինչպես նաև երկու երկրների միջև Ասթարա գետի վրայով ճանապարհային կամրջի կառուցման մասին»,- հավելել է Նաբիևը։

Աղբյուրը՝   tert.am