Սարիկ Մինասյանը պատգամավորական մանդատ կստանա․ նա ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է գրել
ՀԷՑ-ի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը քիչ առաջ դիմում է ներկայացրել՝ դադարեցնելու Գյումրու ավագանու անդամի իր լիազորությունները։ Այս մասին գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իր տեղեկություններին։
Կայքի փոխանցմամբ, Մինասյանը պատրաստվում է վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։ Մեր տեղեկություններով՝ նա խորհրդարանում կգործի մինչև Գյումրիում նախատեսվող քաղաքապետի նոր ընտրությունները։