Առաջիկա օրերին հանրապետության որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի՝ հուլիսի 21-ից 26-ը Արարատյան դաշտավայրում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է  պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել՝ 112