Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև
Հուլիսի 22-23-ի և 25-ի առավելապես կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 21-26-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, 24-26-ը նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 21-26-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։ Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հուլիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.0°C (1989թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 13.1°C (1960թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.4°C