Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը Սյունիքում հետևել է մարզում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում է դեպարտամենտը։
Այս պահին ակտիվ շինարարություն է կատարվում Մ-2 միջպետական ճանապարհի՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհի վրա. տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։
Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ 
Կատարելով միջին նորոգման աշխատանքներ՝ հնարավոր է լինում քիչ ներդրումներով ապահովել ճանապարհների երկարակեցությունը։