2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
2026 թվականի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին, իսկ 15%-ը՝ հակաշաքարային դեղերին։ Այս մասին հայտնում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը։
Այս բաշխումը ցույց է տալիս, որ դեղորայքային փոխհատուցումների զգալի մասն ուղղվում է լայն տարածում ունեցող քրոնիկ հիվանդությունների շարունակական բուժման ապահովմանը։
