ՌԴ-ից դուրս Stars Coffee-ի առաջին սրճարանը կգործի Հայաստանում. Տիմատի

Տիմատին ասել է, որ Ռուսաստանից դուրս Stars Coffee ցանցի առաջին սրճարանը կսկսի գործել Հայաստանում։
Stars Coffee ցանցի համասեփականատերի խոսքով՝ նախատեսվում է ցանցի ավելի քան 20 կետ բացել արտերկրում։
Stars Coffee սրճարանները կարող են բացվել Ասիայում, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներում։ «Մենք ակտիվորեն ծրագրում ենք զարգանալ արտասահմանում, քանի որ պահանջարկը մեծ է։ Այս պահին մեր կետերի «սպասման ցուցակում» երևի միանգամից 20-25 կետ կա»,-հայտարարել է Տիմատին։
Աղբյուրը՝ shabat.am