Մեկնարկել են «Մարտունի համայնքի Գետափնյա 2, Կոմիտաս, Գ․ Նժդեհի, Կարապետյան և Վ․ Մամիկոնյան փողոցների մայթերի կառուցում սալարկմամբ» աշխատանքները

Մեկնարկել են «Մարտունի համայնքի Գետափնյա 2, Կոմիտաս, Գ․ Նժդեհի, Կարապետյան և  Վ․ Մամիկոնյան փողոցների մայթերի կառուցում սալարկմամբ»  աշխատանքները
Մեկնարկել են «Մարտունի համայնքի Գետափնյա 2, Կոմիտաս, Գ․ Նժդեհի, Կարապետյան և Վ․ Մամիկոնյան փողոցների մայթերի կառուցում սալարկմամբ» ծրագրով նախատեսված աշխատանքները՝ ընդանուր թվով 3․503 գծամետր երկարությամբ և 7695 քառակուսի մետր մակերեսով։
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի վերոհիշյալ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Մարտունի համայնքի այս փողոցներն ամբողջությամբ կհիմնանորոգվեն՝ երթևեկելի հատվածների ասֆալտապատմամբ, մայթերի սալարկմամբ և ջրահեռացմամբ։
Շինարարական աշխատանքների արժեք՝ 318 մլն 249 հազար 600 դրամ, որի 60 %-ը պետբյուջեից և 40%-ը՝ համայնքի բյուջեից։
Հիմնանորոգումն իրականացնող՝ «Սուսմետ» ՍՊԸ-ը (տնօրեն Մ․ Դարբինյան)
Տեխնիկական հսկողություն իրականացնող՝ «ԿՈՓ» ՍՊԸ-ը (տնօրեն Բ․ Սարգսյան)
Աշխատանքների ավարտ՝ մինչև 2022 թվականի տարեվերջ