ԿԲ-ն կազմակերպում է «Փորձարարական մեթոդներ» թեմայով աշնանային դպրոց

ԿԲ-ն կազմակերպում է «Փորձարարական մեթոդներ» թեմայով աշնանային դպրոց
Կենտրոնական բանկը, J-PAL Europe-ի հետ համագործակցությամբ, կազմակերպում է «Փորձարարական մեթոդներ» թեմայով աշնանային դպրոց, որը կանցկացվի 2026 թվականի սեպտեմբերի 22–25-ը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։
Աշնանային դպրոցը կմեկնարկի 2019 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, J-PAL-ի համահիմնադիր և զարգացման տնտեսագիտության առաջատար ներկայացուցիչներից մեկի՝ Աբհիջիթ Բաներջիի հիմնական զեկույցով։
ԿԲ-ից հայտնում են, որ սա եզակի հնարավորություն է վաղ կարիերայի փուլում գտնվող հետազոտողների համար՝ ոլորտի առաջատար մասնագետներից սովորելու ազդեցության գնահատման ժամանակակից մեթոդաբանությունները պատահական վերահսկվող փորձարկումների (RCT) վերաբերյալ խորացված դասախոսությունների, գործնական աշխատարանների և սեփական հետազոտական առաջարկը զարգացնելու միջոցով:
 Դիմել կարող եք մինչև օգոստոսի 15-ը՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը (CV) և հետազոտական գաղափարը ներկայացնող կարճ մոտիվացիոն նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին