2022թ. հունվար-հուլիսին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 37.6%-ով

2022թ. հունվար-հուլիսին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 37.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,478.3 հազար լիտր գինի, որից 329.4 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալները նվազել են 36.6%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 4.2%-ով։

Միևնույն ժամանակ արտադրվել է 141.0 հազար լիտր (100% սպիրտի) վիսկի, օղու արտադրությունը կազմել է 1,131.6 հազար լիտր (100% սպիրտի), իսկ գարեջրի արտադրությունը աճել է 13.5%-ով և կազմել 17,221.9 հազար լիտր։

Աղբյուրը՝   b24.am