Հունիսյան շոգի պատճառով Բրիտանիայի տնտեսությունը 1,5 միլիարդ դոլարի վնաս է կրել. Bloomberg

Հունիսյան շոգի պատճառով Բրիտանիայի տնտեսությունը 1,5 միլիարդ դոլարի վնաս է կրել. Bloomberg

Եվրոպան պատած ռեկորդային հունիսյան շոգը Մեծ Բրիտանիայի տնտեսությանը մոտ 1,5 միլիարդ դոլարի վնաս է հասցրել, հայտնում է Bloomberg-ը:

Հետազոտողների տվյալներով՝ 2026 թվականի հունիսը դարձել է Եվրոպայում օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգը: Էքստրեմալ շոգի ալիքը, ինչպես նշվում է, միայն Անգլիայում և Ուելսում հանգեցրել է մոտ 2700 լրացուցիչ մահվան ելքերի:

Բարձր ջերմաստիճանն ազդել է նաև աշխատանքի արտադրողականության վրա: Հունիսի 22-ից սկսված շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայի բնակիչները միջինում աշխատել են սովորականից մոտ 30 րոպե պակաս: Աշխատաժամանակի առավել նկատելի կրճատում է գրանցվել ֆիզիկական աշխատանքով զբաղված կամ մշտապես շոգ պայմաններում աշխատող մարդկանց շրջանում, ներառյալ շինարարներն ու գյուղատնտեսության աշխատողները: Ընդ որում, հետազոտության մասնակիցների 3,6%-ն այդ ժամանակահատվածում ընդհանրապես աշխատանքի չի դուրս եկել:

Ինչպես նշել են World Weather Attribution-ի գիտնականները, ռեկորդային ամառային շոգի հետևանքները տնտեսությունը կզգա դեռ երկար ժամանակ: Նրանց տվյալներով՝ էքստրեմալ բարձր ջերմաստիճանն արագացնում է հողից խոնավության գոլորշիացումը: Եվրոպական 12 երկրների հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ դա երաշտի հավանականությունը մեծացնում է 80 անգամ:

Մասնագետների կարծիքով՝ բերքատվության անկումը, գետերում և նավարկության կարևոր երթուղիներում ջրի մակարդակի նվազումը, ինչպես նաև շոգի բացասական ազդեցությունը էներգիայի արտադրության, դրանց թվում՝ ատոմային էներգետիկայի վրա, հետագայում կարող են գնաճի արագացման հանգեցնել: