Համաշխարհային բանկ. Դրամը շարունակում է ամրապնդվել, բանկային համակարգը պահպանել է կայունությունը

Համաշխարհային բանկ. Դրամը շարունակում է ամրապնդվել, բանկային համակարգը պահպանել է կայունությունը

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունը, իսկ հայկական դրամը՝ ամրապնդվել հիմնական արտարժույթների նկատմամբ։

Հունիսին դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 0.1%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 1.4%-ով։ Միևնույն ժամանակ, մայիսին ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումներն աճել են 30.2%-ով, որոնց ավելի քան 60%-ը ստացվել է Ռուսաստանից։

Զեկույցի համաձայն՝ բանկային համակարգի հիմնական ցուցանիշները պահպանվել են առողջ մակարդակում․ կապիտալի համարժեքության գործակիցը կազմել է 20.5%, իսկ չաշխատող վարկերի բաժինը՝ 1.4%։