Հնդկաստանը 20% արտահանման մաքսատուրք է սահմանել բրնձի որոշ տեսակների համար

Հնդկաստանը 20% արտահանման մաքսատուրք է սահմանել բրնձի որոշ տեսակների համար

Հնդկաստանն արգելել է մանրացված բրնձի արտահանումը և 20% մաքսատուրք է սահմանել սպիտակ և շագանակագույն բրնձի համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Հնդկաստանի արտաքին առևտրի վարչության որոշմանը։

«Հնդկաստանը 20% արտահանման մաքսատուրք է սահմանել սպիտակ և շագանակագույն բրնձի վրա, որոնք կազմում են Հնդկաստանի համաշխարհային վաճառքի մոտ 60%-ը: Խաշած բրինձը և բասմատին սահմանափակումների չեն ենթարկվել։ Մանրացված բրնձի արտահանումը թույլատրվելու է մինչև սեպտեմբերի 15-ը, այն դեպքերում, երբ դրանց բեռնումը սկսվել է մինչև արգելքը, և ապրանքներն արդեն տեղափոխվել են մաքսատներ»,-նշել է հրատարակությունը։

՝Հնդկաստանը բրնձի ամենամեծ մատակարարն է աշխարհում։ Նրան է բաժին ընկնում այս տեսակի արտադրանքի համաշխարհային առևտրի մոտ 40%-ը։ Բացի այդ, երկիրը էժան կոտրված բրնձի հիմնական մատակարարն է Աֆրիկայի որոշ երկրներին, որոնք այն օգտագործում են որպես հիմնական սննդամթերք: Միևնույն ժամանակ, Հնդկաստանի որոշումը ևս մեկ էական քայլ է պարենային ապրանքների մատակարարումների սահմանափակման հարցում, ինչը առաջացել է արտահանման և գնաճի հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով։

Վերլուծաբանները կարծում էին, որ Հնդկաստանի որոշումը թանկ կնստի նրա վրա, քանի որ դա երկրին կզրկի շուկայում ունեցած իր մասնաբաժնից: Բանն այն է, որ բրնձի գնորդները պարզապես կանցնեն Վիետնամ ու Թաիլանդ, որոնք այս բերքի արտահանման ծավալներով երկրորդ և երրորդն են։

Աղբյուրը՝   panorama.am