Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը․

ժամը 09:30-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 19:00-ն՝  Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Փ․ Բյուզանդի, Մ․ Մկրտչյան, Մ․ Ադամյան, Հանրապետության փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի, Խորենացու, Թումանյան, Վազգեն Առաջինի, Պատկանյան, Կնունյանց, Բաղրամյան, Ալավերդյան, Վ․ Սարգսյան փողոցների, Անդրանիկի թաղամասի, Արագածի զանգվածի, ինչպես նաև Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Աղավնատուն, Դողս, Արագած, Ծաղկալանջ, Շահումյան, Դաշտ, Մոնթեավան, Այգեշատ, Ամբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների ,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝  Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ․ Արզումանյան նրբանցքների, Ձորք, Բաղաբերդ, Հալիձոր թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝  Լոռու մարզի Մեծավան բնակավայրի (ամբողջությամբ), Օձուն բնակավայրի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,,
ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Դեբեդ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝  կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի, ինչպես նաև Ուրցաձոր, Դաշտաքար և Գոռավան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների։

Գազամատակարարման խնդիրների և վթարային իրավիճակների դեպքում անհրաժեշտ է զանգահարել «Գազպրոմ Արմենիայի» վթարային ծառայություն կամ սպասարկման կենտրոն.
•Վթարային ծառայություն (շուրջօրյա)՝ կարճ 104 համարով
•Հեռախոսազանգերի կենտրոն (տեղեկատվություն, սպասարկում)՝ 80-44