Սերբիայի նախագահը սննդամթերքների համաշխարհային ճգնաժամ է կանխատեսել

Սերբիայի նախագահը սննդամթերքների համաշխարհային ճգնաժամ է կանխատեսել

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ժամանակ կանխատեսել է պարենի ճգնաժամ:

Վուչիչը այցով մեկնել է ԱՄԷ՝ երկրի նախագահ Մոհամեդ բին Զայիդ ալ Նահայանի հրավերով։

Վուչիչը հայտարարել է, որ սննդամթերքների կանխատեսվող ճգնաժամն ակնհայտ է։

Նրա խոսքով՝ առեւտրականների եւ արտադրողների շահարկումները կսկսվեն անմիջապես, հենց որ գները սահմանափակվեն, եւ դրան խոչընդոտելն անհնար կլինի։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Սերբիայի իշխանությունները սահմանափակել են կաթի, շաքարավազի եւ հացի որոշ տեսակների գները։

Աղբյուրը՝   news.am