Եվրամիությունը պահանջում է Հայաստանից կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը․ ՌԴ ԱՀԾ
Եվրամիությունն արդեն իսկ Հայաստանից պահանջում է կրճատել ռազմավարական ոլորտներում ռուսական բիզնեսի ներկայությունը, խզել Ռուսաստանի հետ հումանիտար կապերը և ճնշել դրան դեմ հանդես եկող ներքին ընդդիմադիրներին, հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն:
Երեքշաբթի օրը ԱՀԾ-ի մամուլի բյուրոյից հայտնել են, որ ծառայությունը տեղեկություններ է ստանում այն մասին, որ Բրյուսելում գիտակցում են Հայաստանում խորը տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը՝ Երևանի կողմից Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում։ Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և վնասել սեփական արտադրողներին։
«Միևնույն ժամանակ, բրյուսելյան բյուրոկրատները շարունակելու են համոզել Երևանին իրենց անվերապահ աջակցության հարցում: Կոնկրետ օգնության տրամադրման հարցում առաջացած դանդաղումը եվրոպացիները մտադրված են բացատրել նրանով, որ ԵՄ-ին անդամակցելը լիովին կախված է լինելու Երևանից և եվրաինտեգրման ճանապարհին նրա «ձեռքբերումներից»: Մասնավորապես, Փաշինյանի կառավարությունից արդեն իսկ պահանջում են կրճատել ռազմավարական ոլորտներում ռուսական բիզնեսի ներկայությունը, խզել Ռուսաստանի հետ հումանիտար կապերը և ճնշել դրան դեմ հանդես եկող ներքին ընդդիմադիրներին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ԱՀԾ տվյալների՝ նման գծի խրախուսումը նախատեսվում է իրականացնել հայաստանյան քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների հետ մանիպուլյացիաների և Հայաստանը «հեռավոր հիանալ «ապագայում» «բարգավաճ խաղաղության խաչմերուկի» վերածելու խոստումների միջոցով: