Ուկրաինայից արտահանվող հացահատիկի ծավալը հասել է գրեթե 2,5 մլն տոննայի

Ուկրաինայի նավահանգիստներից արտահանվող հացահատիկի ծավալն այսօր կազմում է մոտ 2,5 մլն տոննա, մթերային գործարքի շրջանակներում այնտեղից դուրս է եկել 105 նավ։
«Ուկրաինայի նավահանգիստներից գյուղմթերքների անվտանգ փոխադրման միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր դրանով անցել է 105 նավ, իսկ երթուղիով արտահանվող ցորենի ծավալը մոտեցել է 2,5 մլն տոննայի»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս պահին Համատեղ համակարգման կենտրոնի հսկողության ներքո ուկրաինական նավահանգիստներում հացահատիկի առաքումը շարունակվում է նախատեսվածի համաձայն։
Աղբյուրը՝ panorama.am