Իրանը միանում է 100 տոնայից մեծ քաշ ունեցող մեքենաներ արտադրող երկրներին

Իրանը միանում է 100 տոնայից մեծ քաշ ունեցող մեքենաներ արտադրող երկրներին

ԻԻՀ պղնձի ազգային ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ Իրանը միանում է 100 տոնայից մեծ քաշ ունեցող մեքենաներ արտադրող երկրներին։

Ալի Ռոստամին Իրանի ռադոիհեռուստատեսության լրատվական գործակալ;ությանը տված հարցազրույցումա սել է. «Հանքարդյունաբերության ոլորտի ծանր մեքենաներ արտադրող բելառուսական ընկերության, Իրանի պղնձի ազգային ընկերության և հայրենական արտադրողների միջև  պայմանագիրն առաջիկայում կկնքվի»: Նա հավելել է.

«Առաջիկա ամիսներին ընկերությունը կմալարվի հանքարդյունաբերական հսկայական մեքենաներով և երեք տարվա ընթացքում, կկառուցվի և կմատակարարվի ընդհանուր առմամբ 500 մեքենա»:

Ալի Ռոստամին  ասել, է որ երկրի պղնձի հանքավայրերը շահագործվող  հանքարդյունաբերական մեքենաների համալրմամբ,  պղնձի մթերման հզորությունը կավելանա չորս անգամ։

Աղբյուրը՝   panorama.am