Ռուսաստանի եւ ԵՄ-ի երկրների միջեւ դադարել է գործել դյուրացված այցագրային ռեժիմը

Ռուսաստանի եւ ԵՄ-ի երկրների միջեւ դադարել է գործել դյուրացված այցագրային ռեժիմը

Սեպտեմբերի 12-ին ուժի մեջ Է մտել Եվրամիության խորհրդի որոշումը Ռուսաստանի հետ դյուրացված այցագրային ռեժիմի համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ. արդյունքում՝ ռուսաստանցիների համար կփոխվեն շենգենյան այցագրերի ձեւակերպման պայմաններն ու ժամկետները:

Այսպես, փաստաթղթերի քննումը եւ այցագրեր տալն այժմ կտեւեն ոչ պակաս քան 15 օր, առանձին դեպքերում՝ մինչեւ 45 օր: Այցագրային գանձումը 35 եվրոյից աճել Է մինչեւ 80 եվրո: 6-ից 12 տարեկան երեխաների համար՝ 35-ից մինչեւ 40 եվրո:

Բացի այդ, կավելանա այցագրային կենտրոն կամ հյուպատոսություն տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի թիվը: Շենգենյան երկրների հյուպատոսությունները կարող են լրացուցիչ փաստաթղթեր պահանջել դիմողներից: Եվրահանձնաժողովը երկրներին կոչ Է արել՝ Ռուսաստանի քաղաքացիներից հայտերի մանրամասն ստուգում անցկացնել եւ նրանց շենգենյան այցագիր տալ միանգամյա կարճաժամկետ ուղեւորությունների համար:

«Եթե քաղաքացին որպես սպառնալիք Է դիտարկվում ցանկացած անդամ պետության հասարակական կարգի, ներքին անվտանգության կամ միջազգային հարաբերությունների համար, ապա այս դեպքում այցագրի հարցում հարկ Է մերժել անհատական գնահատման հիման վրա: Նաեւ երկրները պետք Է այցագրի հարցում մերժեն դիմողին, եթե կասկածում են, թե նա ԵՄ-ն կլքի այցագրի գործողության ժամկետը լրանալուց հետո»,-պարզաբանում Է Եվրահանձնաժողովը:

Արդեն տրված այցագրերը շարունակում են գործել, բայց եթե անդամ երկրները կասկածներ ունեն նրանցից յուրաքանչյուրի անվտանգության սպառնալիքի առնչությամբ, ապա Եվրահանձնաժողովը հաձնարարում Է չեղարկել շենգենը:

Աղբյուրը՝   armenpress.am