Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում
Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հաղորդում է Ելիսեյան պալատը։
«Ֆրանսիան հարցը կտանի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, որտեղ այս պահին նախագահում է», հայտարարել է նախագահ Մակրոնի գրասենյակը, հավելելով՝ նախագահ Մակրոնը շարունակում է կողմերին հորդորել դադարեցնել կրակը։
Հարցը Անվտանգության խորհրդում քննարկելու ժամկետներ և այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Ավելի վաղ՝անցած գիշեր հաղորդվել էր, որ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:
Ըստ հայկական կողմի հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանը Մակրոնին հայտնել էր, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Աղբյուրը՝ azatutyun.am