Վրաստանը եւ ԱՄԷ-ն սեպտեմբերին կսկսեն բանակցություններ ազատ առեւտրի շուրջ

Վրաստանը եւ ԱՄԷ-ն սեպտեմբերին կսկսեն բանակցություններ ազատ առեւտրի շուրջ

Վրաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրություններն (ԱՄԷ) ընթացիկ ամսին պլանավորում են սկսել բանակցություններ երկրների միջեւ ազատ առետրի շուրջ:

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել Է ԱՄԷ-ի Էկոնոմիկայի եւ առեւտրի հարցերով պետական նախարար Ահմեդ Ալի Սայեղի հետ: Նշվել Է, որ ընթացիկ ամսին կսկսվի երկխոսություն Վրաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ ազատ առեւտրի ռեժիմի սահմանման նպատակով: Վարչապետի խոսքով՝ ազատ առեւտրի գոտու ստեղծումը կձեւավորի բարենպաստ կլիմա երկու երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրական կապերի օժանդակման եւ զարգացման համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Վրաստանի կառավարության ղեկավարը նաեւ շնորհակալություն Է հայտնել ԱՄԷ-ի ղեկավարությանը հանրապետության քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման համար, ովքեր ցանկանում են այցելել արաբական երկիր: Անայցագիր ռեժիմն ուժի մեջ Է մտել ընթացիկ տարվա հունիսին, հավելել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում:

Վրաստանը եւ ԱՄԷ-ն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին: Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատի» տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար – հուլիսին երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է ավելի քան 133 միլիոն դոլար, ինչը 82 տոկոսով ավելի Է 2021 թվականի նույն տվյալների համեմատությամբ:

Զբոսաշրջության ազգային վարչությունն իր հերթին հայտնել Է, որ 2022 թվականի հունվար – հուլիսին ԱՄԷ-ից Վրաստան կատարվել Է ավելի քան 6,6 հազար ուղեւորություն, ինչը 161,4 տոկոսով ավելի Է անցյալ տարվա ցուցանիշներից:

Աղբյուրը՝   armenpress.am