ԵԽ պատգամավորները կոչ են արել չգնել Ադրբեջանից գազ՝ դատապարտելով ագրեսիան ՀՀ-ի դեմ

ԵԽ պատգամավորները կոչ են արել չգնել Ադրբեջանից գազ՝ դատապարտելով ագրեսիան ՀՀ-ի դեմ

Եվրախորհրդարանի (ԵԽ) շատ պատգամավորներ այսօր կոչ են արել Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին չգնել Ադրբեջանից գազ, որն, ըստ նրանց, «հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա», այլ միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ 

«Մենք չենք կարող թույլ տալ Գերմանիային չփակել ատոմակայանները, բայց, միաժամանակ, գազ ներկրել Ադրբեջանից եւ կախված լինել մեկ այլ հանցավոր ռեժիմից։ Հուսով եմ՝ մենք բոլորս դեմ կլինենք Ալիեւի ագրեսիային Հայաստանի դեմ»,- ասել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին։

«Չաջակցել Հայաստանի բարեկամ ժողովրդին հանուն գազային շահերի, ինչպես անում է ԵՄ-ն, դավաճանություն է»,- ընդգծել է ֆրանսիացի մեկ այլ պատգամավոր Ջորդան Բարդելան։

Իր հերթին, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչեւը Եվրահանձնաժողովի ղեկավարին կոչ է արել «ձեռնարկել հնարավորը՝ մարդկանց սպանությունը կանգնեցնելու համար»։ «Եվրամիությունը պետք է միջնորդի դեր ստանձնի [Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ]»,- ասել է նա։

Աղբյուրը՝   banks.am