Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևանից Միլան և հակառակ երթուղով

Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևանից Միլան և հակառակ երթուղով

Wizz Air ավիաընկերությունը 2023 թ. հունվարի 10-ից սկսելու է իրականացնել Միլան-Երևան-Միլան երթուղով չվերթերը, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Աղբյուրը՝   hy.armradio.am