Սովորական գյուղվարկերն այլևս չեն սուբսիդավորվելու, կմնան «ինտենսիվները»

Սովորական գյուղվարկերն այլևս չեն սուբսիդավորվելու, կմնան «ինտենսիվները»

Կառավարությունն այսօր որոշել է, որ  ընդհանուր բնույթի գյուղատնտեսական վարկերի տոկոսադրուքներն  այլևս չեն սուբսիդավորվելու։ 

Հիշեցնենք, որ գյուղվարկերի սուբսիդավորման  որոշումն ընդունվել էր 2019 –ի մարտին։ Այն լայնորեն կիրառվել է նաև 2020-ի ճգնաժամային իրադարձությունների հետևանքները մեղմելու համար։ Մինչև 2022-ի հունիսի 30–ն այդ ծրագրի ներքո  տրամադրվել է ավելի քան 85 հազար միավոր վարկ` մոտ 215 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով։ Դրանցից սուբսիդավորվել է մոտ 23,5 մլրդ դրամի տոկոսավճար։

Նշենք,  որ Հայաստանում գործում է 300-350 հազար ֆերմերային տնտեսություն։ Նախարարությունում կարծում են, որ գյուղացիները չպետք է անժամկետ սուբսիդիաներ ստանան` առօրյա գյուղատնտեսական գործունեության համար։ Փոխարենը` պետք է կենտրոնանալ բարձր էֆեկտվություն և արտադրողականություն ապահովող ծրագրերի վրա, այդ թվում` ինտենսիվ այգեգործության (ներառյալ` կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի ներդրման), ինչպես նաև` տոհմային անասունների ձեռքբերման ու բարձրարժեք մշակաբույսերի աճեցման վրա։ Այդ ուղղություններով վարկերի սուբսիավորումը շարունակվելու է։