ԶՊՄԿ-ում մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ

«Չնայած ստեղծված իրավիճակին, անցնող շաբաթվա ընթացքում ընկերությունը գործել և շարունակում է գործել սովորական ռեժիմով՝ պահպանելով անվտանգության միջոցառումները։
Բոլոր արտադրամասերը աշխատել և շարունակում են աշխատել անխափան։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործարանում մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ ԶՊՄԿ-ի բոլոր ներքին կառույցները պատրաստ են իրականացնել արագ և արդյունավետ միջոցառումներ՝ համաձայն հաստատված գործողությունների ծրագրի»։
Այս մասին ասվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ այսօր տարածած հայտարարության մեջ։