Այս իրավիճակում պետք է անպայման ապահովել ջրամբարների պաշպանությունը․ Ջրաբան

Այս իրավիճակում պետք է անպայման ապահովել ջրամբարների պաշպանությունը․ Ջրաբան

Հայաստանի 95 տոկոսը խմելու ջուր ստանում է մաքուր, քաղցրահամ աղբյուրներից, որոնք կուտակվում են ջրամբարներում, այստեղից էլ հասցնում սպառողին։ Սակայն այսօր ջրամբարները  խիստ պահպանության կարիք ունեն։ Հակտապես, պատերազմական իրավիճակներում խոցելի մարզերի՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի, ջրամբարների պաշտպանությանը մեծ ուշադրություն պետք է դարձնել։

«Մենք պետք է անպայման ապահովենք գոնե խմելու ջրի ջրաղբյուրների, ջրամբարների պահպանումը և պաշտպանությունը, քանի որ թշնամու հետ շփման օղակը նեղացել է, սահմանները մեզ մոտեցել։ Այս իրավիակներում (պատերազմական) ջրային ռեսուրսների հարցը շատ լուրջ դառնում»,- ասաց ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը։

Մասնագետը նշեց, որ առհասարակ դրանք համարվում են ռազմարական օբյեկտներ և մշտակես պետք է ուշադրության կենտրոնում պահել։

«Խորհրդային միության ժամանակ, բոլոր տեսակի ջրամբարները զինվորականների պաշպանության ներքո էին, որոնք  գիշեր, թե ցերեկ պահպանում էին և ոչ ոք անգամ չէր կարող մոտենալ։ Իսկ հիմա իհարկե ջրամբարները շատ խոցելի են և  կարող են աղտոտվել, վնասվել, փակվել և այլն։ Իմ տեղեկություններով չկա պաշտպանություն, պահպանական գոտի։ Յուրաքանչյուր ջրաբան, լինի խմելու ջրի համար օգտագործման, թե ոռոգման,  պետք է ունենա իր պահպանության գոտին 500 մետրից ոչ պակաս։ Սա կոչվում է ջրապահպանական գոտի։ Սա պետք է աչքի լույսի պես պահպանել, քանզի չգիտեն,թե որտեղից կգա դժբախտությունը, կամ որտեղից ինչ սպասել»,- հավելեց Հովհաննիսյանը։  

Հիշեցնենք, որ 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո մենք կորցրեցինք զգալի քանակությամբ ջրային աղբյուրներ և ջրամբարներ, օրինակ՝  Սարսանգի և  Մատաղիսի ջրամբարները, որոնք ունեին ռազմավարական նշանակություն տարածաշրջանի համար։  

Աղբյուրը՝   panorama.am